0
Your Cart

Մեր խանութը ապահովում է ամբողջ Հայաստանի տարածքում արագ, հուսալի և ընդլայնված առաքման ծառայություն։ Ստորև մանրամասն ներկայացնում ենք առաքման բոլոր պայմանները, որպեսզի պատվիրելուց առաջ լիովին տեղեկացված լինեք։

📦 Պատվերների առաքման ժամկետներ

1●Չինաստանից պատվիրած ապրանքները Հայաստան հասնում են միջինը
1-ից 15 աշխատանքային օրվա ընթացքում։

1/Ժամկետները կարող են տատանվել՝ կախված մատակարարից, ապրանքի տեսակից, ինչպես նաև բեռնափոխադրող ծառայությունների արագությունից։ Մենք մշտապես հետևում ենք ձեր բեռին և տեղեկացնում ընթացիկ փուլերի մասին։

2●Եթե առաքման ընթացքում առաջանա ուշացում, խնդրում ենք նկատի ունենալ, որ դա պայմանավորված է արտաքին գործոններով և կախված չի մեր աշխատանքից։

🚚 Երևանում առաքում

Երևանում առաքումն իրականացվում է նույն օրը կամ հաջորդ օրը, երբ ապրանքը արդեն գտնվում է Հայաստանում։

1●Առաքիչը մոտենում է ձեր նշած հասցեով։

2●Կարող եք բացել, ստուգել, չափել և միայն հետո վճարել առկա ապրանքների դեպքում։

3●Եթե ապրանքը պատվերով է (պետք է սպասել Չինաստանից), ապա վճարումը կատարվում է նախապես։

🌍 Մարզեր առաքում

1●Մարզեր առաքումը կատարվում է ՀայՓոստով, 1–2 աշխատանքային օրվա ընթացքում։

2●Առաքումը ամբողջ Հայաստանի տարածքով անվճար է։

3●Մարզերից վերադարձ կատարելիս, վերադարձի առաքման գումարը վճարում է հաճախորդը։

🔁  Վերադարձների և փոխանակման պայմաններ

Մենք ապահովում ենք պարզ և հարմար վերադարձի համակարգ՝ ձեր հանգստության համար․

1●Եթե ապրանքը չի համապատասխանում կամ ունի խնդիր, կարող եք վերադարձ կատարել։ Պարտադիր ուղարկել վնասված ապրանքի նկարը կամ վիդեոն 24 ժամվա ընթացքում։
Եթե 24 ժամ անց ուղարկեք ,ապա անվավեր կճանաչվի և վերադարձ չի իրականացվի։

2●Երևանում վերադարձը իրականացվում է անվճար, մարզերից՝ վերադարձի առաքման վճարով, որը կատարում է հաճախորդը։

3●Ապրանքը պետք է լինի չօգտագործված, առանց վնասվածքների և ամբողջական փաթեթավորմամբ։

💳 Գումարի վերադարձ

Եթե պատվերը չի հասնում Հայաստան 25–30 աշխատանքային օրվա ընթացքում, դուք իրավունք ունեք
չեղարկել պատվերը և հետ ստանալ գումարը 100%։
Մենք ձեր հետ կապ ենք հաստատում և կազմակերպում գումարի վերադարձը նույն օրվա ընթացքում։

📌  Լրացուցիչ Նշումներ

Առաքումը կարող է երկարաձգվել ոչ կանխատեսվող հանգամանքների պատճառով (մաքսային ծանրաբեռնվածություն, ավիափոխադրումների ուշացում և այլն)։

Մենք մշտապես վերահսկում ենք ձեր պատվերի տեղափոխման ամբողջ գործընթացը և տեղեկացնում հնարավոր փոփոխությունների մասին։

Մեր թիմը միշտ պատրաստ է օգնել ցանկացած հարցով՝ առաքումից մինչև վերադարձ։